REGNUM. Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել հերթական ծեծկռտուքը
Թուրքիա
Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության' «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ տեղի ունեցել հերթական ծեծկռտուքը։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել քրդական հարցի քննարկման ժամանակ։
Ընդդիմադիր Հանրապետա–ժողովրդական կուսակցության պատգամավորները խորհրդարարնի նախագահին կոչ են արել վարչապետի առաջին տեղակալ Բաշիր Աթալային զրկել խոսքի իրավունքից։ Ընդդիմադիր պատգամավորները բղավել են' «Մի դավաճանեք Աթաթուրքին», «Չկա ներում քուրդ ահաբեկիչներին», «Աթալայ-PPK-ի գործակալ»: Ծեծկրտուքը շարունակվել է մինչև դեպքին չի միջամտել թուրքական խորհրդարանի խոսնակը։ Աթալայի ելույթը տեղափոխվել է խորհրդարանի հաջորդ նիստ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)