Թուրքիայի զինված ուժերը կրակ են բաց թողել Իրաքում քուրդ գրոհայինների դիրքերի ուղղությամբ
Թուրքիա
Թուրքիայի ռազմա-օդային ուժերն անցյալ գիշեր կրակ են բաց թողել Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինների դիրքերի վրա. գրում է թուրքական Hürriyet-ը:
Կրակահերթի ընթացքում օգտագործվել է F-16 տիպի 8 անօդաչու թռչող սարք, որի արդյունքում ավերվել է «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինների 12 ապաստան:
Հիշեցնենք, որ «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի միջև զինված պայքարը շարունակվում է արդեն 25 տարի: «Քրդական աշխատավորական կուսակցությունը» պահանջում է ստեղծել քրդական անկախ պետություն:
Կուսակցությունը ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)