Թուրքիայում խոշոր ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 30 մարդ
Թուրքիա
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, նվազագույնը 4 մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել Թուրքիայի կենտրոնական հատվածում ավտոբուսի կողաշրջման արդյունքում:
Միջադեպը պատահել է Սիվաս նահանգում հինգշաբթի օրը: Ստամբուլից Սիրթ գավառ շարժվող ավտոբուսը կողաշրջվել է: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Ոստիկանությունը հետաքննություն է վարում: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զոհերի ազգային պատկանելիության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)