Դամասկոսում որոտացած պայթյունից վնասվել է Ռուսաստանի դեսպանատունը
Մերձավոր Արևելք
Հինգշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում որոտացած խոշոր պայթյունի հետևանքով վնասվել է Սիրիայում ՌԴ դեսպանատան շենքը. գրում է Интерфакс-ը:
Պայթյունից կոտրվել են շինության ապակիները:
Սիրիայում Ռուսաստանի ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, թե ինչ ավելի լուրջ վնասներ է կրել շենքը, պատասխանել է, որ դիվանագետները այս պահին պարզում են դա:
Դիվանագիտական ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած միջադեպին, նրանք շարունակում են իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր Դամասկոսում իշխող «Բաաս» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ ականապատ մեքենա էր պայթել՝ հանգեցնելով խաղաղ բնակչության շրջանում մեծաքանակ զոհերի և վիրավորների:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ