Քադաֆիի որդիներից Սեյֆ Ալի–Իսլամը փախել է Լիբիայի հարավ
Աշխարհ
Քադաֆիի որդիներից Սեյֆ Ալի–Իսլամ Քադաֆին Սիրթե քաղաքից փախել է Լիբիայի հարավ՝ Նիգերի սահմանային մասով։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբիայի Անցումային զորքերի բարձաստիճան հրամանատարներից մեկի խոսքերը։
Ըստ նրա Սեյֆ Ալի–Իսլամ Քադաֆին Սիրթե քաղաքից փախել է մի քանի զրահապատ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով։ Հրամանատարի խոսքերով Անցումային ուժերի զորքերը շարունակում են որոնման աշխատանքները։ Հիշեցնենք, որ երեկ Լիբիայի Անցումային կառավարությունը տեղեկություն տարածեց, որ Սեյֆ Ալի–Իսլամ Քադաֆին երկրի հարավային սահմանագծի վրա ձերբակալվել է, սակայն քիչ անց հերքվեցին այդ տեղեկությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ