Սիրիացի սահմանապահները հետ են մղել Լիբանանից ներխուժել փորձող գրոհայիններին
Մերձավոր Արևելք
Սիրիացի սահմանապահները ոչնչացրել են ահաբեկիչների մի քանի խումբ, որոնք փորձել են գիշերային ժամերին հատել լիբանանա-սիրիական սահմանը. գրում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Զինծառայողները մարտի են բռնվել գրոհայինների հետ Հարմուշ, Ալ Արմութա, Շահիրա և Ալ Մեջբել շրջաններում: Լավ զինված գրոհայինները փորձել են ներխուժել Հոմսից 20 կմ հեռավորության վրա գտնվող Թել-Քալախ քաղաք, ուր սիրիական կառավարական զորքերը մարտեր են մղում զինված խմբավորումների դեմ:
Կրակահերթի արդյունքում գրոհայինները կորուստներ են տվել և նահանջել Լիբանանի տարածք:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ