Սիրիական ընդդիմությունը հրաժարվում է այցելել Ռուսաստան և ԱՄՆ` Հալեպը ռմբակոծելու պատճառով
Մերձավոր Արևելք
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան մերժել է երկրում ընթացող կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու և բանակցելու՝ Մոսկվայից և Վաշինգտոնից արված հրավերը. փոխանցում է BBC-ն՝ հղում կատարելով կոալիցիայի հայտարարությանը:
Միաժամանակ ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել մարտին Հռոմում կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը:
Մերժման պատճառը, ըստ կոալիցիայի հայտարարության, Բաշար Ասադի զորքերի կողմից Հալեպ քաղաքում իրականացվող հրթռիային հարձակումն է, որի արդյունքում, ինչպես պնդում են ընդդիմադիրները, զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Ընդդիմադիրները հատկապես մեղքը բարդում են Ռուսաստանի վրա՝ մեղադրելով նրան Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ