Գնել թե՞ Ոչ
Տնտեսություն
Էկոլոգիապես բարձր սննդի բացակայությունը Հայաստանում դարձել է օրակարգային խնդիր իր բոլոր հետևանքներով։ Խաբվելու վախը, սննդից թունավորվելու բարձր հավանականությունը հասարակության շրջանում առաջացրել են անվստահություն սննդամթերք արտադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ։
Դեռ ամսիներ առաջ պահածոյացված սննդամթերքներից թունավորումները շատերին էին զարմացրել, իսկ այսօր երբ ոլորտում հայտնի են դառնում մի շարք այլ խախտումներ ու խաբեություններ՝ ասենք կարագի փոխարեն սփրեդի վաճառքն ու իրացումը, որակյալ կաթնամթերք անվան տակ փոշուց պատրաստաված «կաթնամթերքի» վաճառքը զարմանալու տեղիք այլևս չեն տալիս։ Մարդն իր վառ պատկերացումներով ու լավագույնին ձգտելու մղումով այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ։
Վերջիններիս մասին խոսելիս պետք է նշել, որ պահանջների տեսանկյունից բոլորը միասնական են. որքան թանկ է ապրանքատեսակը, այնքան խիստ ու բարձր են դրանց որակի ստանդարտներն ու պահանջները։ Սակայն վերջին իրադարձությունները ապացուցեցին լրիվ հակառակը, երբ հայտնաբերվեց, որ բավականին թանկ գնով վաճառված ապրանքը անվանելով բարձրակարգ ավստրալիական կարագ չէր համապատասխանում և ոչ մի ստանդարտի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում