ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման բանակցությունները շարունակվում են
Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հայտարարել է, որ թերահավատ է Թուրքիայի՝ Եվրամիության անդամագրվելուն, սակայն բանակցությունները շարունակվում են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մերկելը երկօրյա այց է կատարելու Անկարա կիրակի օրը, և նրա մեկնաբանությունները տեղի ունեցան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունից հետո, որում նա նշել էր` Ֆրանսիան պատրաստ է վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամագրվելու համար:
Թուրքիայի կողմից Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը սկսվեց 2005 թվականին, սակայն կասեցվեց Կիպրոսի հետ կապված վեճերի պատճառով և Գերմանիայի ու Ֆրանսիայի հակադրման պատճառով:
Եվրահանձնախումբը նշել է, որ Թուրքիան չի ապահովում ԵՄ ստանդարտներին՝ մարդու իրավունքներ և խոսքի ազատություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)