Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին ընդունել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահը
Աշխարհ
Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեվան Վարշալամիձեն հոկտեմբերի 21-ին ընդունել է ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման եւ պաշտոնի ստանձման կապակցությամբ:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Աջարիայի միջեւ զբոսաշրջության ծավալների ընդլայնման պայմաններում տեղեկատվության առավել հասանելիության, հանգստավայրերում սպասարկման որակի բարձրացման, տուրիստական գործակալությունների փոխգործակցության, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների գործունեության, հայ-աջարական տնտեսական եւ մշակութային համագործակցության մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի