Պաղեստինը պահանջում է ստուգումներ անցկացնել իսրայելական բանտերում
Մերձավոր Արևելք
Պաղեստինը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի կալանավորների բանտային պայմանների վերաբերյալ՝ պայմանավորված իսրայելական բանտում մահացած 30-ամյա Արաֆատ Ջարադաթի մահվան և 4 բանտարկյալի հացադուլի դեպքերով. փոխանցում է Associated Press-ը:
Վերջին միջադեպը բարձրացրել է պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու հարցը: Մահացածի ընտանիքը պնդում է, որ անցյալ շաբաթ՝ ձերբակալության պահին, Արաֆատն առողջ է եղել:
Իսրայելական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ բանտարկյալը մահացել է սրտի կաթվածից: Դիահերձումը կատարվել է պաղեստինցի բժիշկի ներկայությամբ, ով պնդում է, որ հանգուցյալի մոտ կոտրված էին 2 կողերը, կային բազմաթիվ կապտուկներ, և չկար սրտի կաթվածն ապացուցող ոչ մի նշան:
Մի քանի հազար պաղեստինի բանտարկյալ նախօրեին հրաժարվել էր սննդից՝ ի նշան բողոքի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ