Սիրիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպելու են Սիրիայի հարցի շուրջ բանակցելու համար
Մերձավոր Արևելք
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մոալեմը երկուշաբթի օրը բանակցություններ է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որը Ռուսաստանի կողմից Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի վրա ճնշման արդյունք է և ուղղված է 2 տարի տևած քաղաքացիական պատերազմը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Այս մասին նշում է Agence France Press գործակալությունը:
Լավրովն անցած շաբաթ նշել էր, որ երկու կողմերն էլ դրական նշաններ են ցույց տվել բանակցությունների գնալու, սակայն կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նյութականի վերածել բանակցությունների պատրաստակամությունը:
«Ռուսաստանը արագացնում է Սիրիայի ճգնաժամի արագ լուծման ջանքերը: Այդ առումով աշխատանքներ են տարվում Սիրիայի կառավարության, ընդդիմադիր գործիչների, ներքին ուժերի հետ»,-Ria Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է Սերգեյ Լավրովը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ