Անկարայում անհայտ անձինք խափանել են Խոջալուի դեպքերի մասին պատմող ցուցահանդեսը
Թուրքիա
Նախօրեին Անկարայում մի խումբ անհայտ անձինք հարձակում են գործել կենտրոնական «Ղըզըլայ» հրապարակում տեղակայված Խոջալուի դեպքերի մասին պատմող ստենդերի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Խոջալուի դեպքերի շուրջ ստորագրահավաք կազմակերպելու ժամանակ: Աнհայտ անձինք պոկել են և գետնին թափել պաստառները, քարեր նետել մասնակիցների վրա:
Բախումների արդյունքում տուժել է 7 մարդ. գրում է Contact.az-ը:
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել պատահածը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)