Թուրքական ավիաուղիների օդանավը վնասվել է՝ բախվելով թռչունների երամին
Թուրքիա
Թուրքական ավիաուղիների (Türk Hava Yolları) ինքնաթիռը Ստամբուլ-Անկարա չվերթն իրականացնելու ժամանակ բախվել է թռչունների երամին. երեքշաբթի օրը գրում է թուրքական Sabah թերթը:
Բախման արդյունքում վնասվել է ինքնաթիռի շարժիչը, որի պատճառով օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան: Օդանավի 110 ուղևորներից ոչ ոք չի տուժել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)