Ջոն Քերին նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի օժանդակությունը սիրիացի ապստամբներին
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ Օբամայի կառավարությունը կավելացնի օժանդակությունը Սիրիայի ապստամբներին և կարագացնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը: Այս մասին նշում է New York Times պարբերականը:
Քերին Լոնդոնում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի թողնի, որ սիրիացի ապստամբները օդում կախված մնան՝ սպասելով օժանդակության: Քերիի այս մեկնաբանությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ի կողմից Հռոմի հանդիպմանը միջնորդելու ժամանակ:
Երբ Սիրիայի կառավարությունը որոշեց բոյկոտել Հռոմի կոնֆերանսը, Քերին կոչ արեց Սիրիայի ապստամբների միացյալ ճակատ Ազգային կոալիցիայի ղեկավար Մուազ ալ Խաթիբին մասնակցել կոնֆերանսին:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ծրագրերը խառնեց Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մոալեմը, ով Մոսկվայում նշեց, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է գնալ բանակցությունների ընդդիմադիրների, այդ թվում՝ նաև զինված ապստամբների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ