Չելյաբինսկում կկառուցվի ընկած երկնաքարը հավերժացնող հուշարձան
Ռուսաստան
Չելյաբինսկ քաղաքի իշխանությունները որոշել են փետրվարի 15-ին քաղաքի վրա ընկած երկնաքարի հուշարձանը տեղադրել. այս մասին հայտնում են շրջանի ղեկավարությունից. գրում է Голос Росии-ն:
Քանի որ շրջանի բնակիչներն ականտես են եղել աշխարհում իր մասշտաբներով անօրինակ երևույթի, ուստի որոշվել է դա հավերժացնել սերունդների համար:
Այդ միջտիեզերական «այցելությունը» հավերժացնելու համար մոտ ժամանակներս կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ նախագծով:
Հուշարձանի էսքիզները եկող շաբաթվա ընթացքում արդեն կսկսի ընդունել ՌԴ մշակույթի նախարարությունը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)