Ստամբուլի տաքսիներում տեսախցիկներ կտեղադրվեն
Թուրքիա
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում առաջիկայում պլանավորվում է 18 000 տաքսիների մեջ տեսախցիկներ և համակարգիչներ տեղադրել:
Տեսախցկների տեղադրումը կոչված է ապահովելու ուղևորների անվտանգությունը: Տեսախցիկներն ու համակարգիչները կսկսեն տեղադրել արդեն եկող ամսից:
Ընկերությունը, ում հետ պայմանագիր է կնքվելու, գումար չի վաստակելու այդ գործարքից: Նրա օգուտը կլինի տաքսիներում տեղադրված համակարգիչներով իր ապրանքանիշերի գովազդի ցուցադրումը:
Այս միջոցները նպատակ ունեն պայքարել Ստամբուլում անօրինական աշխատող տաքսիստների դեմ, որոնց թիվը բավական մեծ է, գրում է Antalya Today-ը:
Դրա պատճառը տաքսի ծառայությունների համար գործող բարձր հարկային համակարգն է, որը ստիպում է վարորդներին անօրինական կերպով աշխատել: Այսպես օրինակ՝ գրանցված արտոնագրով և առանց արտոնագրի աշխատող տաքսիստների միջև ուղեվճարի տարբերությունը կազմում է 50%:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)