Քադաֆիի այրին պահանջում է իրեն հանձնել ամուսնու դիակը
Աշխարհ
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի այրին՝ Սաֆիա Քադաֆին պահանջում է Լիբիայի Ազգային անցումային խորհրդից՝ իրեն տալ ամուսնու դին։ «Նահատակի ընտանիքի անունից» Սաֆիյա Քադաֆին դիմել է ՄԱԿ–ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ պահանջելով ճնշում գործադրել լիբիական նոր իշխանությունների վրա։ Այս մասին հաղորդում է Սիրիայի տարածքից հեռարձակվող իրաքյան «Ար–Ռայ» հեռուստաընկերությունը։
ԱԱԽ–ը պետք է հանձնի Քադաֆիի բոլոր զոհված զինակիցների դիակները «այն ցեղերին, որոնց նրանք պատկանում են»,– համոզված է Մուամար Քադաֆիի այրին։
«Ես հպարտանում եմ իմ մարտիկ–ամուսնով և իմ որդիներով, որոնք 6 ամիս դիմադրեցին 40 երկրների և նրանց գործակալների ագրեսիային։ Այդ պայքարի շնորհիվ նրանց անունները կգրանցվեն նահատակների շարքում»,– ասել է Սաֆիան։
Նա նաև հայտարարել է, որ Քադաֆիի ընտանիքը անհրաժեշտ է համարում. «հետաքննություն անցկացնել Լիբիայի ղեկավարի, նրա որդու և ընկերների մահվան հանգամանքների առնչությամբ»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ