Սիրիացի հաքերները կոտրել են Agence France-Presse-ի Twitter-ի էջը` տեղադրելով սպանված լրագրողների նկարներ
Մերձավոր Արևելք
«Սիրիական էլեկտրոնային բանակ» կազմակերպությունը, որը հանդես է գալիս նախագահ Բաշար Ասադի պաշտպանությամբ, կոտրել է Agence France-Presse լրատվական գործակալության պաշտոնական էջը Twitter-ում: Հաքերները AFP-ի անունից նկարներ և հաղորդագրություններ են ուղարկել:
Գործակալության ղեկավարությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը ժամը 17.45-ի (20.45 Երևան) սահմաններում Twitter–ում տեղադրված @AFPPHOTO-ի էջը կոտրել են, և այդ էջում հայտնվող լուսանկարները, որոնք պատկերում են Սիրիայում ընթացող մարտերի դաժան տեսարանները, ոչ մի կապ չունեն գործակալության հետ: Հաքերները այդ էջում տեղակայել են Սիրիայում սպանված իրաքցի լրագրողների նկարները:
Այդ կապակցությամբ արդեն AFP-ի ղեկավարությունը դիմել է Ֆրանսիայի իշխանություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ