ԱՄՆ-ը կվերսկսի Հյուսիսային Կորեայում սպանված ամերիկացի զինվորների որոնման աշխատանքները
ԱՄՆ
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնության են եկել վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի ժամանակ սպանված ամերիկացի զինվորների որոնման աշխատանքները, որոնք թաղված են Հյուսիսային Կորեայում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որոնման աշխատանքները կվերսկսվեն 2012 թվականին երկրի մայրաքաղաք Փհենիանի հյուսիսային մասերում: Վեց տարի առաջ անցկացված համատեղ որոնման աշխատանքները դադարեցվել էին երկու երկրների միջև առաջացաշ լարվածությունից' որը պայմանավորված էր Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի նկրտումներով: Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ իրենց տվյալներով Հյուսիսային Կորեայում թաղված է հինգ ու կես հազար ամերկացի զինվոր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)