Հայկական ժամանակ. «պաուզա»
Հայկական Մամուլ
«Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ գործադիր մարմնի մյուս անդամները հավաքվել էին հանրապետականի գրասենյակում: ՀՀԿ-ԲՀԿ ապահարզան, սակայն, երեկ տեղի չունեցավ:
Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցին հայտնել է, որ քննարկել են տնտեսական հարցեր: Սպասվում էր, որ երեկ քննարկվելու էր ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հարցը: Տեղեկություններ կան, սակայն, որ հարցը հետաձգվել է, այն կքննարկվի Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 23-25-ը Մոսկվա կատարելիք պետական այցից հետո, երբ ՀՀ ներքաղաքական որոշ խնդիրներ կճշգրտվեն նաև Կրեմլի հետ: Ըստ որոշ լուրերի՝ օրերս տեղի է ունեցել Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի հանդիպումը»,- հայտնում է «Հայկական ժամանակը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ