Երկիր. «Ցուցադրություն, թե ցուցամոլություն»
Հայկական Մամուլ
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արտաշատ կատարած այցից ընդամենը մեկ օր առաջ հսկայական տեխնիկա էր մտցվել քաղաքի՝ ճահճի վերածված լիճը՝ տպավորություն ստեղծելով, թե աշխատանքներն այստեղ եռում են:
Իրականում դա շատ էր զարմացրել արտաշատցիներին, քանի որ մասնագետ լինել պետք չէր հասկանալու համար, որ տիղմով լցված լճում ծանր տեխնիկան պարզապես ցուցադրության համար էր և, ըստ էության, մաքրման աշխատանքներն այդտեղից չպետք էր սկսել:
Այցից անմիջապես հետո լճից հեռացվել է «անպիտան» տեխնիկան և մասնագետներն արդեն անցել են բուն գործին: Ճահճացած լճի ջուրը դատարկելու համար առու է փորվել:
Թեև արտաշատցիներն արդեն քմծիծաղով են հիշում նագախահի պատվին կազմակերպված «ներկայացումը» և զարմանում են, թե ինչպես է նախագահը հավատացել դրան, սակայն հուսով են, որ գոնե սկսված գործը կիսատ չի մնա և, խոստացվածի համաձայն, վերջին զանգին արտաշատցի դպրոցականները հնարավորություն կունենան իրենց ժամանցը կազմակերպել լճի մոտ»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ