Պետքարտուղար Քերրին քննադատել է Էրդողանի ելույթը
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որոնցում նա սիոնիզմը համեմատել է մարդկության դեմ հանցագործության հետ, բարդացնում են Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի ձեռքբերման գործընթացը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ելույթ ունենալով թուրք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ՝ Քերրին նշել է, որ «անհրաժեշտ է համագործակցել հանդուրժողականության ոգով, և դա վերաբերում է բոլոր առաջնորդների հասարակական ելույթներին»:
Թուրքիայի վարչապետ էրդողանը հակաիսրայելական զեղումներ էր ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի խորհրդակցության ժամանակ: Նրա ճառը նվիրված էր Եվրոպայում իսլամաֆոբիայի դեմ պայքարելուն: Ելույթ ժամանակ նա հայտարարել էր. «Ճիշտ այնպես, ինչպես սիոնիզմը, հակասեմականությունն ու ֆաշիզմն են համարվում մարդկության դեմ հանցագործություններ, այնպես էլ պետք է դիտարկել իսլամաֆոբիայի երևույթը»:
Քերրին նշել է, որ ամերիկյան կողմը ոչ միայն համաձայն չէ դրա հետ, այլև անտեղի է համարում նման հայտարարությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ