Սիրիայի հյուսիսում մարտեր են ընթանում
Մերձավոր Արևելք
Շաբաթ օրը Սիրիայի հյուսիսում շարունակվում են կատաղի մարտերը կառավարական զորքերի և ապստամբ գրոհայինների միջև: Հյուսիսային Ռաքա քաղաքում զգալի կորուստներ է կրում ինչպես Ասադի կառավարական բանակը, այնպես էլ ապստամբները. այս մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների հարցով մշտադիտական խորհուրդը: Զոհերի ավելի կոնկրետ քանակի մասին խորհուրդը ոչինչ չի հայտնում:
Սիրիայի կառավարական բանակn ապստամբների դեմ գործի է դրել մարտական ուղղաթիռներ:
Սիրիայում մարդու իրավունքների հարցով մշտադիտական խորհուրդը հայտնում է նաև Համա նահանգում ընթացող մարտերի մասին: Կրակոցներ են հնչում նաև Դամասկոսի մոտակա Դարայա քաղաքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ