Թուրքիայի վարչապետ Էրդողանը բացառել է քուրդ գրոհանինների համաներման հնարավորությունը
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը բացառել է «Քրդական աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի գրոհայիններին համաներում շնորհելու հնարավորությունը՝ կապված այդ կուսակցության առաջնորդ ազատազրկված Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական կառավարության կողմից բանակցությունները վերսկսելու հանգամանքի հետ. գրում է Anadolu գործակալությունը:
«Համաներման մասին խոսք չի կարող գնալ: Մենք մտադիր չենք ներել երեխաներ սպանողներին: Քանի դեռ ես իշխանության գլխին եմ, համաներման մասին խոսք գնալ անգամ չի կարող»,-նշել է Էրդողանը:
Նշենք, որ անցյալ տարվա վերջին թուրքական կողմը վերսկսել է բանակցությունները Աբդուլլահ Օջալանի հետ՝ քուրդ գրոհայիններին զինափաթ անելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)