Իսրայելում հայտնվել են պաղեստինցիների համար հատուկ ավտոբուսներ
Մերձավոր Արևելք
Իսրայելում կսկսեն գործել պաղեստինցիների համար նախատեսված հատուկ ավտոբուսներ, որոնք ուղևորներ կտեղափոխեն Հորդանանի Արևմտյան ափից դեպի Իսրայել:
Ավտոբուսները գործելու են պաղեստինյան Կալկիլիա քաղաքից դեպի Թել Ավիվ իսրայելական քաղաք. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ակնկալվում է, որ այս ավտոբուսների ուղևորները կարող են դառնալ Իսրայել աշխատանքի նպատակներով մուտք գործելու թույլտվություն ունեցող պաղեստինցիները:
Իսրայելի տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նշյալ միջոցառումը նպատակ ունի բարելավել պաղեստինցիների տրանսպորտային ծառայությունները:
Նոր ավտոբուսի գործարկման մասին հայտարարոթյուններն արված են բացառապես արաբերեն լեզվով և տարածված են միայն պաղեստինցիներով բնակեցված շրջաններում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ