Ջորջ Բուշի դեմքով դիմակներ հագած հանցագործները թալանել են բանկը
Աշխարհ
Սիեթլում 2 գողեր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմքով դիմակներ հագած թալանել են տեղի բանկը: Հաղորդում է KING 5 News-ը:
Ոստիկանության տվյալներով` գողերը զենքով հարձակվել են բանկի վրա` աշխատակցից պահանջելով իրենց տալ փողերը: Բանկի աշխատակիցը կատարել է չարագործների պահանջը, որից հետո “Ջորջ Բուշերը” անհետացել են դեպքի վայրից. նրանց ձերբակալել չի հաջողվել: Թե ինչքան գումար են տարել գողերը, հայտնի չէ: Հիշեցնենք, որ Ավստրիայում մի քանի ամիս առաջ մի կողոպտիչ էր ձերբակալվել, որն իր գողություններն իրականացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմքով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ