Բին Լադենի փեսան ձերբակալվել է Թուրքիայում և հանձնվել ԱՄՆ-ին
Թուրքիա
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Սուլեյման Աբու Ղեյսը, ով հանդիսանում է «համար 1 ահաբեկիչ» Օսամա բին Լադենի փեսան, ԿՀՎ-ի գործակալների կողմից ձերբակալվել է հորդանանա-քուվեյթյան սահմանը հատելիս. գրում է թուրքական Sabah թերթը:
Աբու Ղեյսը փետրվարի 2-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի հյուրանոցներից մեկում ձերբակալվել էր Թուրքիայի հետախուզական ծառայությունների և ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործակալների կողմից: ԱՄՆ-ի իշխանությունները ցանկանում էին հարցաքննել նրան «Ալ Քաիդայի» գործողությունների հետ կապ ունենալու կապակցությամբ, սակայն Թուրքիան հրաժարվեց արտահանձնել Աբու Ղեյսին ԱՄՆ՝ վախենալով գրոհայինների կողմնակիցների վրիժառությունից:
Թուրքական դատարանն ազատ արձակեց Աբու Ղեյսին, պատճառաբանելով, որ իր երկրի տարածքում նա ոչ մի հանցագործություն չի կատարել. գրում է Hurriyet-ը:
Մեկ ամսից ավել է, ինչ թուրքական իշխանությունները չէին կարողանում կողմնորոշվել, թե ինչ անեն «քաղաքացիություն չունեցող» այդ անձի հետ: Իրանը, որտեղից նա ժամանել էր, նրան հետ ընդունելուց հրաժարվեց: Որոշում էր կայացվել արտահանձնել նրան Քուվեյթ, որի քաղաքացին որ նա նախկինում հանդիսանում էր:
ԿՀՎ-ի գործակալները մարտի 1-ին Քուվեյթ հանձնելու պահին ձերբակալել էին Աբու Ղեյսին և ուղարկել ԱՄՆ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)