Եգիպտոսում կրկին ցույցեր են ընթանում, այս անգամ ոստիկանների կողմից
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում կրկին զանգվածային ցույցեր են բռնկվել: Այս անգամ ցույցի կազմակերպիչները ոստիկաններն են, որոնք պահանջում են իշխանություններից դադարեցնել «ոստիկանության ձեռքերով մարդկանց պարտադրել այն օրենքները, որոնք քաղաքացիները չեն ցանկանում կատարել»,-հայտնում է Ruvr.ru-ն:
Ոստիկանությունը հրաժարվել է պահպանել նախագահի շարասյունը և պահաջել է աշխատանքից հեռացնել ՆԳ նախարարին:
Ոստիկանության բողոքի ցույցերն անց են կացվել երկրի 29 նահանգներից 10-ում:
Ոստիկանները հրաժարվել են ուղեկցել նախագահի շարասյունը նրա նստավայրից դեպի իր տուն, ապահովել նախագահի մերձավորների անվտանգությունը, ինչպես նաև «Մուսուլման եղբայրներին» պատկանող մայրաքաղաքային գրասենյակներն ու շտաբերը: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն աշխատի ո՛չ «Մուսուլման եղբայրների» և ո՛չ էլ որևէ այլ կուսակցության շահերի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ