Մուսուլմաններն ավելի քան 10 քրիստոնեական տուն են այրել Պակիստանում
Մերձավոր Արևելք
Նվազագույնը 10 քրիստոնեական բնակելի տուն է այրվել Պակիստանի Լահոր քաղաքում կատաղած մուսուլմանական ամբոխի կողմից: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես նշում են ոստիկանները, թալանվել է քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների ունեցվածքը, ովքեր հապճեպ լքել են իրենց այրվող բնակարանները:
Միջադեպի պատճառ է դարձել աստվածապղծության և Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար նախօրեին քրիստոնեական թաղամասի բնակիչներից մեկի նկատմամբ ներկայացված մեղադրանքը:
Ոստիկանությունը հայտնում է, որ արդեն ձերբակալվել են դաժան հաշվեհարդարի կազմակերպիչներից մի քանի հոգի:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ