ՄԱԿ-ի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ՄԱԿ-ի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսը` «Միավորված գույներ» խորագրով, որը ՄԱԿ-ի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքի (20-26 հոկտեմբեր) մեկնարկն էր:
ՄԱԿ-ի օրը նպատակ ունի ընդգծել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն և ձեռքբերումները: Այս տարի ՄԱԿ-ի օրը հիշատակվում է նաև այն փաստով, որ աշխարհի բնակչությունը հոկտեմբերին հասնում է 7 միլիարդի` ըստ ՄԱԲՀ զեկույցի:
Ցուցադրվել են հայտնի հայազգի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի պայծառ և գունագեղ լուսանկարներն ու պաստառները, որոնք պատկերում են հայ բնավորությունն ու հայ բնապատկերները։
Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակի ունի ողջունել պետության ջանքերն ուղղված կայուն զարգացմանն ու բարձրացնել հանրության իրազեկությունը ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում