ՀԱՄԱՍ-ը կոչ է արել մուսուլմաններին խուսափել Երուսաղեմ այցելելուց
Մերձավոր Արևելք
Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երեքշաբթի օրը քննադատության է ենթարկել Իսրայելի իշխանության նախաձեռնությունը՝ Երուսաղեմում տարածաշրջանային զբոսաշրջություն զարգացնելու վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ը կոչ է արել մուսուլմաններին խուսափել Երուսաղեմ այցելելուց. գրում է Интерфакс-ը:
«Մենք, ՀԱՄԱՍ-ը զգուշացնում ենք սիոնիստական պլանների լրջության մասին, որն ուղղված է քարոզելու սիոնիզմը, Թալմուդի հրեական պատմություններն ու Ալ Աքսա մզկիթի նկատմամբ հրեաների ունեցած իրավունքները և սասանել իսլամական և արաբական քաղաքակրթության պատմությունը»,-ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:
ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել Արաբական պետությունների լիգային մերժել Իսրայելի նախաձեռնությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ