Շվեդիայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հյուրանոցում ռմբային տագնապ է հայտարարվել
Թուրքիա
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում արդեն 2-րդ օրը պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանգրվանած Grand Hotel հյուրանոցի տարածքում 500 մետր շառավղով հայտարարվել է ռմբային տագնապ նախօրեին հյուրանոցի մուտքի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետում թողած կասկածելի փաթեթի պատճառով. գրում է թուրքական Dogan գործակալությունը:
Հյուրանոցի շինության բնակիչները տարհանվել են: Ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ, ավելացվել է ոտիկանության քանակը: Կասկածելի փաթեթում, սակայն, պայթուցիկ չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան