Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հաջողվել է կոալիցիա ստեղծել
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնության է եկել մի շարք կուսակցությունների հետ խորհրդարանական կոլաիցիա ստեղծելու շուրջ. գրում է BBC-ն:
Ակնկալվում է, որ երկրի նոր կառավարությունն իր աշխատանքներին կանցնի արդեն եկող շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցի նախօրեին:
Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ բեյթենու» բլոկը կոալիցիա է կազմել նախկինում կոալիցիայի գաղափարը մերժող կենտրոնամետ «էշ Աթիդ», «Խաթունա» և «Բեյթ Յեհուդի» կուսակցությունների հետ:
Այսպիսով՝ վարչապետ Նեթանյահուին ընտրություններից հետո 2 ամիս անհրաժեշտ եղավ կառավարություն ձևավորելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ