Գյումրիում այսօր նշվեց քաղաքի օրը
Հայաստան
Գյումրիում այսօր 9-րդ անգամ նշվում է քաղաքը օրը: Միջոցառումների շարքը սկսվել է քաղաքի գլխավոր մուտքի մոտ հյուրերի դիմավորմամբ:
Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ քազաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ դիմավորել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:Գյումրին հյուրընկալել է նաեւ մի շարք մշակույթի գործիչների:Հյուրերին դիմավորել են աղ ու հացով:Հնչել են բազմաթիվ բարեմաղթանքներ:
Նրանք այնուհետ ուղեւորվել են Մուշ 2-ի 2 նորակառույց թաղամաս, տեղում ծանոթացել շինաշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանն ու Արմեն Գեւորգյանը շինարարության ընթացքը գնահատել են բավարար, կատարված աշխատանքները` որակյալ:Մուշ 2-ի 2 նորակառույց թաղամասի, ինչպես նաեւ Անի թաղամասում կառուցվող բնակելիները շահագործման կհանձնվեն հաջորդ տարվա գարնանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի