Al Jazeera.Վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սուլթան բին Աբդուլ-Ազիզը
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ում 85-ամյա հասակում վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սուլթան բին Աբդուլ-Ազիզը: Նրա մահը արդեն հաստատել են թագավորական ընտանիքից:
Նա պետք է երկրի թագավոր դառնար իր եղբոր` 87-ամյա Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ իբն Աբդել Ազիզի մահից հետո, սակայն սաուդյան արքայազնը մի քանի տարի առողջական խնդիրներ է ունեցել ողնաշարի հետ կապված:
Հավելենք, որ այդ երկրում թագաժառանգ համարվում են ոչ թե գործող թագավորի երեխաներն, այլ եղբայրները և ենթադրաբար մյուս թագաժառանգն է լինելու թագավոր Աբդուլլայի մյուս եղբայրը` 70-ամյա արքայազն Նաիֆը, ով երկրի ներքին գործերի նախարարն է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)