Սիրիայի արյունահեղ հակամարտությունը դարձավ 2 տարեկան. հեռանկարները մշուշոտ են
Մերձավոր Արևելք
2013թ. մարտի 15-ին լրանում է վերջին ժամանակների ամենաարյունահեղ կոնֆլիկտներից մեկի՝ Սիրիական հակամարտության 2-րդ ամյակը: 2011-ի մարտի 15-ին Սիրիայի արաբական հանրապետությունում զանգվածային հակակառավրական ցույցեր սկսվեցին, որոնք վերածվեցին ընդդիմության զինված ջոկատների և Սիրիայի կառավարական բանակի միջև երկարատև արյունալի պատերազմի:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի զոհերի քանակն անցել է 70 հազարի սահմանը: Շուրջ 1 մլն մարդ փախստական է դարձել:
Այսօր աշխարհի բոլոր մասերում անցնելու են բարեգործական ակցիաներ: Մոմեր կվառվեն ի հիշատակ հազարավոր զոհերի հիշատակի:
Դամասկոսում այս պահին պատրաստվում է ընդդիմության հետ բանակցության նոր փորձ: Ակնկալվում է, որ բանակցությունները կընթանան Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ. գրում է Россия-24-ը:
Հանդիպման կոնկրետ օրը դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ