Լիբանանում կողաշրջվել է սիրիացի փախստականներ տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր
Մերձավոր Արևելք
Սիրիացի փախստականներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Լիբանանում՝ Դամասկոսից Բեյրութ տանող ճանապարհին, որի արդյունքում զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 29-ը. հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակին:
Անհայտ պատճառներով ուրբաթ օրը՝ 06.30-ի սահմաններում, ավտոբուսը բախվել է երթևեկության հոծ գծի արանքում տեղադրված բետոնե պատնեշին և կողաշրջվել: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Ավտոբուսի բոլոր ուղևորները սիրիացիներ են եղել: Ականատեսների վկայությամբ՝ նրանց թվում եղել են հիմնականում կանայք և երեխաներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ