Սաուդյան Արաբիայի գահաժառանգ. Քադաֆին, իբրև դիկտատոր, արժանի էր մահվան, բայց ոչ այս կերպ
Աշխարհ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին արժանի էր մահապատժի, բայց ոչ այս կերպ, այսօր հայտարարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Թալյալ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը:
Գահաժառանգի հայտարարությունը սաուդյան թագավորական ընտանիքի առաջին մեկնաբանությունն է Լիբիայի նախկին առաջնորդի մահվան կապակցությամբ:
«Փառք Բարձրյալին, որ ոչնչացրեց այդ բռնապետին։ 40 տարի նա իշխում էր լիբիացիների հոգու վրա։ Հիմա մեր լիբիացի եղբայրները պետք է զուսպ լինեն, չընկնեն ծայրահեղությունների մեջ և չշեղվեն ժողովրդավարության ճանապարհից՝ այն նպատակից, որին ձգտում էին։
«Այո, նա արժանի էր մահվան, լիբիացիներն էլ այդպես են ասում, սակայն ինչպե՞ս այն տեղի ունեցավ։ Համամարդկային արժեքների տեսակետից այդպիսի մեթոդներն, իհարկե, անթույլատրելի են»,– ասել է Թալյալ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ