Ուգո Չավեսի բժիշկը լքել է հայրենիքը
Աշխարհ
Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի բժիշկը, ով այդքան էլ հուսադրող կարծիք չէր արտահայտել նախագահի առողջական վիճակի վերաբերյլա, սեփական կյանքը չվտանգելու համար լքել է հայրենիքը: Վիրաբույժ Սալվադոր Նավարետտեն, որ Չավեսին բուժել է 2002թ-ից, անցյալ շաբաթ հայտարարել է, որ օնկոլոգիական հիվանդությունը, որը հայտնաբերվել էր Վենեսուելայի առաջնորդի մոտ, որևէ հույս չի թողնում բուժման դրական ելքի համար: Եվ, որ նման ախտորոշմամբ հիվանդը երկու տարուց ավելի չի կարող ապրել:
Utro.ru-ն հաղորդում է, որ Նավարետտեն հայտարարել է, թե դրանից հետո իր կլինիկա են այցելել հետախուզության ծառայության աշխատակիցները: Ու հենց դրանից հետո էլ բժիշկը որոշում է կայացրել հեռանալ երկրից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ