Օբամա. Քադաֆիի մահը վերականգնեց ԱՄՆ–ի առաջնորդությունն աշխարհում
ԱՄՆ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահը և Իրաքյան պատերազմի հաջող ավարտը վկայում են աշխարհում Ամերիկայի առաջնորդության վերականգնման մասին։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Այս շաբաթ մենք աշխարհում Ամերիկայի առաջնորդության վերականգնման երկու կարևոր ապացույց ստացանք, - ասել է Օբաման, - Դրանք են՝ Իրաքից ամերիկյան զորքերի ամբողջ ական դուրսբերման մասին որոշումը և Մուամար Քադաֆիի մահը»։
«Ես հպարտ եմ, որ ամերիկյան բանակի դեռևս Իրաքում գտնվող բոլոր զինվորներն ու սպաները, ինչպես և խոստացվել էր, մինչև այս տարեվերջ կվերադառնան հայրենիք, - շարունակել է նախագահը, - Մենք արդեն այնտեղից դուրս ենք բերել համարյա 100 000 զինծառայողների, և իրաքցիները լիովին իրենց վրա են վերցրել երկրում անվտանգության պահպանման պատասխանատվությունը։ Ամերիկյան բանակի շնորհիվ այժմ նրանք կարող են ինքնուրույն որոշել իրենց ապագան». Նա նաև հիշեցրել է, որ Իրաքից զորքերի դուրսբերման հետ միաժամանակ ԱՄՆ–ը կրճատելու է իր զորքերի թիվն Աֆղանստանում։
Մուամար Քադաֆիի մահը, Բարաք Օբամայի կարծիքով, ցույց տվեց, որ «բռնապետի դեմ պայքարում լիբիայի ժողովրդին օգնելու որոշումը ճիշտ էր»։
«Մենք լուծեցինք մեր առջև դրված խնդիրներ՝ Լիբիայի տարածք ոչ մի զինվոր չուղարկելով,- նշել է նա,- Մեր օդաչուները օգնեցին կանխարգելել կոտորածը, փրկեցին անհամար կյանքեր և թույլ տվեցին լիբիացիներին հաղթանակ տանել (բռնապետի նկատմամբ)».
«Շուտով ՆԱՏՕ–ի հաջող առաքելությունը երկրում կավարտվի, բայց մենք կշարունակենք օգնել Լիբիային և արաբական աշխարհի բոլոր երկրներին, որոնք ձգտում են ժողովրդավարության», - շեշտել է Բարաք Օբաման.
Նախագահի խոսքով՝ պատերազմների տասնամյակից հետո ԱՄՆ–ի համար եկել է ժամանակը «էջը շրջելու և առաջ շարժվելու ժամանակը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)