Թուրքիայում գողացել են 22 տոննա կշռող կամուրջը
Թուրքիա
Թուրքիայի արևմտյան Քոջաելի շրջանում անհայտ անձինք գողացել են մետաղական կամուրջը. գրում է Rosbalt-ը:
22 տոննա կշռող և 25 մետր երկարություն ունեցող կամուրջը պարբերաբար օգտագործվում էր գյուղաբնակների կողմից գետի վրայով դեպի իրենց այգիները անցնելու համար:
Կամուրջի անհետացումը հայտնաբերել են գյուղի բնակիչները երկուշաբթի օրը:
Ոստիկանությունը պարզել է, որ կամուրջը բաժանվել է մասերի և տեղավորվել բեռնատարի մեջ: Հավանաբար, չարագործները մտադիր են այն հանձնել որպես մետաղի ջարդոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)