Սիրիան հայտարարել է բախումների ընթացքում առաջին անգամ քիմիական զենքի կիրառման մասին
Մերձավոր Արևելք
ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական կայքը մարտի 19-ի կեսօրին հայտնել է Սիրիայում արդեն 2 տարի ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում առաջին անգամ քիմիական զենքի օգտագործման մասին: Այդ տեղեկության համաձայն` սիրիացի ապստամբները քիմիական զենքով լիցքավորված հրթիռ են օգտագործել Հալեպի նահանգի Խան Ալ Ասալ գյուղի բնակիչների նկատմամբ: Հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է 15 մարդ, շատերը վիրավորվել են:
Այս տեղեկությունը անկախ լրատվամիջոցների կամ կազմակերպությունների կողմից չի հաստատվել: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին Ալ Արաբիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել են, որ Խան Ալ Ասալի վրա ընկել է սիրիական բանակի կողմից արձակված Skud հրթիռը: Քիմիական հարձակման մասին նրանք ոչինչ չեն հայտնել, սակայն զոհերի և վիրավորների մասին հաղորդվող լուրերը հաստատել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ