ՆԱՏՕ-ի զորքերը Սիրիայում մարտական գործողությունների պլան են մշակում
Մերձավոր Արևելք
Եվրոպայում ԱՄՆ-ի Զինված ուժերի հրամանատար ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան բլոկի` ՆԱՏՕ-ի անդամ երկրները, մարտական գործողությունների ծրագիր են մշակում Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար. գրում է Korrespondent-ը:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներ շարունակում են դիտարկել Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար զինված ուժերի գործադրման հնարավորությունը` ընդդիմությանն աջակցելու նպատակով, այդ թվում՝ նաև գործադրելով ռազմա-օդային ուժերը Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու համար:
«Մենք պատրաստ ենք, և եթե համապատասխան հրաման ստանանք, ապա կգործենք լիբիական սցենարով»,-ասել է ծովակալը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ