«Ալ Քաիդայի» գրոհայինները սպանել են ֆրանսիացի պատանդին
Մերձավոր Արևելք
«Ալ Քաիդայի» գրոհայինները մահապատժի են ենթարկել 2011-ին Մալիում գերի վերցված Ֆրանսիայի քաղաքացուն. չորեքշաբթի օրը հայտնում է մավրիտանական ANI գործակալությունը` հղում կատարելով Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գործող ահաբեկչական կազմակերպության ճյուղերից մեկի գրոհայիններին: ANI-ի տվյալներով` ֆրանսիացի Ֆիլիպ Վերդոնը մահապատժի էր ենթարկվել մարտի 10-ին` ի պատասխան ֆրանսիական զորքերի` Մալի ներխուժմանը:
Մահապատժի պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամանական Մաղրիբի «Ալ Քաիդա» կոչվող ահաբեկչական խմբավորումը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել իր քաղաքացու մահապատիժը:
Միաժամանակ SKyNews-ը հայտնում է, որ ահաբեկիչների մոտ պատանդ է գտնվում դեռևս Ֆրանսիայի 14 քաղաքացի: Ահաբեկիչները հայտարարել են, որ նրանց մահվան պատասխանատվությունը դրվելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ