Ավելի քան 600 լրագրող է հավաքվել Դիարբեքիրում` լսելու քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ճառը
Թուրքիա
Ավելի քան 600 լրագրող, որոնց թվում՝ և օտարերկրյա, հավաքվել են Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, ուր բարձրաձայն ընթերցվելու է ցմահ ազատազրկված «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ելույթը. գրում է РИА Новости-ն:
1999-ից Մարմարի ծովի կղզիներից մեկում կալանքի տակ գտնվող Օջալանը մտադիր է «ելույթ ունենալ» պատմական ճառով, որը, ակնկալվում է, պարունակելու է ռազմական և քաղաքական նախաձեռնություններ «Քրդական աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի միջև առկա կոնֆլիկտի լուծման համար: Նրա ելույթը պլանավորվել է թյուրքական ազգերի կողմից նշվող Նովրուզ Բայրամի` արևային օրացույցով նշվող Նոր տարու արարողությունների ժամանակ: Դիարբեքիրում, որը ներքին կարգով քրդերը իրենց մայրաքաղաքն են համարում, մարտի 21-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Կազմակերպիչների խոսքերով` տոնին ժամանելու է շուրջ 2 մլն մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)