Անկարայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են թուրք մարքսիստները
Թուրքիա
«Թուրքական մարքսիստական «Հեղափոխական ճակատ» խմբավորման ծայրահեղական «Ազգային ազատագրման կուսակցություն» ճյուղն իր վրա է վերցրել նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կազմակերպած ահաբեկչության պատասխանատվությունը»,-ասված է խմբավորման պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ. մեջբերում է Интерфакс-ը:
Մարքսիստների խոսքերով՝ նրանք շարունակելու են իշխանությունների դեմ հարձակումները, քանի որ նրանք ոտնահարում են թուրք քաղաքացիների մտքի և խղճի ազատության իրավունքը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ահաբեկիչների թիրախն են դարձել Արդարադատության նախարարությունն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակը:
Ինչպես հայտնում է CNN Turk-ը, նախարարության շենքի մուտքի մոտ նռնակ է պայթել, իսկ կուսակցության գրասենյակի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Վիրավորվել է 1 մարդ, պատճառվել է հսկայական նյութական վնաս:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)