Իրանի սահմանին ոչնչացվել է 49 քուրդ գրոհային
Թուրքիա
Թուրքական զորքերի հատուկ օպերացիայի ժամանակ Իրանի սահմանի վրա ոչնչացվել են 49 քուրդ գրոհայիններ:
Հիշեցնենք, որ Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել քուրդ գրոհայինների դեմ այն բանից հետո, երբ ամսի19 -ի գիշերը քուրդ գրոհայինները ահաբեկչություն են իրականացրել Հաքյուր գավառում, որի արդյունքում մահացել է թուրք զինվորականներից 24-ը և 18-ը՝ վիրավորվել:
Աբդուլահ Գյուլը խոստացել էր, որ վրեժ կլուծի այդ դեպքի համար ու վրեժը կլինի շատ խիստ:
Վերջին շրջանում քրդերի ու թուրքերի հարաբերությունները սրվել են: Արդյունքում քրդերի հարձակումից Թուրքիայի հարավ-արևելքում հուլիսից այս կողմ մահացել է 50-ից ավելի մարդ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)