Թուրքիայի վարչապետը կժամանի Գազայի հատված
Թուրքիա
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Գազայի հատված»,-հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիան. գրում է CNN Türk-ը:
Ընդ որում, նա չի հստակեցրել վարչապետի այցի ժամկետները, նշելով, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս:
Հանիայի խոսքերով՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումն Անկարայի դիվանագիտական հաղթանակն է: «Ես վստահ եմ, որ եթե Իսրայելը խոստացել է Թուրքիային հանել Գազայի հատվածի արգելափակումը, ապա Թել Ավիվը կպահի իր խոսքը»,-ասել է Հանիան:
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել վարչապետներ Նեթանյահուի և Էրդողանի միջև հեռախոսային խոսակցության արդյունքում, որի ընթացքում Նեթանյահուն ներողություն էր խնդրել իր գործընկերոջից թույլ տված սխալների հմար, որոնք հանգեցրել էին 2010-ին 9 թուրք ակտիվիստների մահվանը:
Կառավարության ղեկավարները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգման շուրջ, ընդհուպ մինչև դեսպանների նշանակում: Թուրքիան հրաժարվել է իսրայելցի զինծառայողների նկատմամբ իրավաբանական հետապնդումներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)