Քուրդ գրոհայինները ենթարկվում են Օջալանի՝ զենքը վայր դնելու հրամանին
Թուրքիա
«Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինները ենթարկվել են իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրամանին՝ վայր դնել զենքերը և լքել Թուրքիայի տարածքը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով քուրդ անջատողականների գրոհայինների խմբավորման առաջնորդ Մուրադ Կարայըլանին:
Լրագրողների տվյալներով՝ նա այդ մասին իր կարգադրութունը տարածել էր ռադիոյի միջոցով մարտի 22-ին, որը հնչել էր «Քրդական աշխատավորական կուսակցության» բոլոր բազաներում:
Հիշեցնենք, որ իր ելույթում «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Օջալանը կոչ էր անում իր համախոհներին դադարեցնել պայքարը թուրքական իշխանությունների դեմ և դուրս բերել մարտական ջոկատները երկրի տարածքից ու սկսել խաղաղ բանակցությունները տարիներ շարունակվող հակամարտության կարգավորման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)